գլխավոր Տեխնո Apple-ը պատրաստվում է թողարկել պատմության մեջ ամենամեծ iPad-ը

Apple-ը պատրաստվում է թողարկել պատմության մեջ ամենամեծ iPad-ը

Apple ընկերությունը հսկայական պլանշետի վրա է աշխատում, որը կդառնա պատմության մեջ ամենամեծ iPad-ը: Այս մասին հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Գուրմանը:

Ինչպես նշվում է, պլանշետը բառացիորեն կկառուցվի 15 դյույմ անկյունագծով էկրանի շուրջ: Այն կկարողանա համալրվել հզոր չիպով և բարելավված դիմացի տեսախցիկով՝ նախատեսված տեսաժողովների համար: Ակնկալվում է, որ սարքը կհամալրվի հատուկ հենարանով կամ պատին ամրացնելու հարմարանքով:

Ենթադրվում է, որ iPad-ը հնարավոր կլինի կիրառել որպես խելացի էկրան տան համար:  Նորույթը կթողարկվի 2023 թվականից ոչ շուտ: