գլխավոր Քաղաքականություն Արցախում վիրավորված Մեղրիի համայնքապետը վիրահատվել է, իրեն արդեն լավ է զգում․ Համայնքապետի...

Արցախում վիրավորված Մեղրիի համայնքապետը վիրահատվել է, իրեն արդեն լավ է զգում․ Համայնքապետի մամուլի խոսնակ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրահատվել է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի համայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը․

«Խոսել եմ Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից-֊արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։ Համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում»,- գրել է Ծատրյանը և հավելել, որ Մեղրիում իրավիճակը հանգիստ է։