
․ Գիշերվա ընթացքում հակառակորդը Արաքսի հովտի երկայնքով փորձել է ուժեր կուտակել և հարձակվել, մեր հրետանային ուժերը ամբողջությամբ ոչնչացրել են հակառակորդի ուժերը։
․ Ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք իրանական կողմին կոչ արեցինք հետեւել այս գործողություններին եւ թույլ չտալ գետն անցնել։
․ Հյուսիսային ուղղությամբ ևս ունենք զգալի առաջխաղացում։ Դիրքային բարելավում կա։
․ Մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր եւ միջոցներ է կիրառում։ Մեր զորքերը շարունակում են տարբեր ռազմաճակատներում վստահաբար հաղթանակներ տանել։
․ Այսօր ողջ օրվա ընթացքում Ադրբեջանական զինված ուժերը հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը և Ստեփանակերտին, Շուշիին և մնացած այլ բնակավայրերին։
․ Գերիների վերաբերյալ որևէ առարկայական տեղեկություններ չունենք։ Ինտենսիվ մարտերի ընթացքում չի եղել որևէ դադար, որի ընթացքում կողմերը կկարողանային դուրս բերել զոհվածների դիակները։
․ Նավթամթերքի պահեստին կից ոչնչացել է մոտոհրաձգային մեկ գումարտակ, ուժեղացված հրետանային դիվիզիոնով և հատուկ նշանակության ջոկատով։ Դա կարելի է համարել մեկ ամբողջական զորամաս։
․ Հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է։ Ակտիվ մարտական գործողություններ չկան։
․ Խոցված նավթամթերքի պահեստի հետ օդ են բարձրացել մոտոհրաձգային գումարտակի, հրետանային դիվիզիոնի և հատուկ նշանակության ջոկատի ամբողջական ուժեր։