գլխավոր Գլխավոր ԵՄ-ն հանդես է գալիս հօգուտ ԼՂ հարցի շուրջ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման....

ԵՄ-ն հանդես է գալիս հօգուտ ԼՂ հարցի շուրջ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման. Բորել

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Խոսքը 1993-1994 թվականներից ի վեր տեղի ունեցող ամենախոշոր բախումների մասին է: Վերջին օրերին այս ուղղությամբ ակտիվ գործունեություն ենք ծավալում, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ շփվելու հնարավորություն եմ ունեցել, կոչ եմ արել նրանց դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցային սեղանի շուրջ վերադառնալ: Մեր դիրքորոշումը հստակ է. կարծում ենք, որ կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո առանց որևէ նախապայմանների պետք է վերսկսեն բանակցային գործընթացը»,- նշել է Բորելը և հավելել, որ հակամարտությանը ռազմական ճանապարհով լուծում չի կարող լինել: