գլխավոր Գլխավոր Պուտինը հաստատել է, որ պատրաստ է իրականացնել դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ․ RT

Պուտինը հաստատել է, որ պատրաստ է իրականացնել դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ․ RT

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել կրակը Արցախում։ Ըստ էության՝ Պուտինն առաջին անգամ մեկնաբանեց Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։

«Արցախում տեղի ունեցող իրադարձություններն իսկական աղետ են»,-ՌԴ նախագահի խոսքերն է փոխանցում Russia Today-ը։

Պուտինը հաստատել է, որ պատրաստ է կատարել դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ ու հավելել, որ Հայաստանի իշխանությունները որևէ հարց չունեն Ռուսաստանին՝ դաշնակցային պարտավորությունները կատարելու հարցում։