գլխավոր Տեխնո Ձեր մահվան դեպքում նախապես ընտրված կոնտակտները կկարողանան մուտք գործել ձեր iCloud հաշիվ....

Ձեր մահվան դեպքում նախապես ընտրված կոնտակտները կկարողանան մուտք գործել ձեր iCloud հաշիվ. Apple-ը ներկայացրել է iOS-ի թարմացում՝ «Թվային ժառանգություն» հնարավորությամբ

iOS օպերացիոն համակարգի 15.2 թարմացումը հասանելի է դարձել Apple սարքերի օգտատերերին։ 

Այն ավելացրել է նոր հնարավորություններ, ինչպիսիք են «Թվային ժառանգություն»-ը (Digital Legacy) և «Տվյալների գաղտնիության զեկուցում»-ը (Data Privacy Reporting), գրում է Forbes-ը:

«Թվային ժառանգություն» ներդիրը թույլ է տալիս որպես կոնտակտներ ընտրել որոշակի մարդկանց, որոնք ձեր մահվան դեպքում կկարողանան մուտք գործել ձեր iCloud հաշիվ և անձնական տվյալներ»,- ասվում է Apple-ի ծրագրավորողների պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: