գլխավոր Տեխնո Xiaomi-ի նոր սմարթֆոնը կներկայանա ոչ սովորական դիզայնով (լուսանկարներ, տեսանյութ)

Xiaomi-ի նոր սմարթֆոնը կներկայանա ոչ սովորական դիզայնով (լուսանկարներ, տեսանյութ)

Չինական Xiaomi Ultra շարքի նոր սերնդի սմարթֆոնները կներկայանան արտասովոր դիզայնով: Նորույթի մասին առկա տեղեկությունների հիման վրա ստեղծված հնարավոր դիզայնի լուսանկարները հրապարակել է LetsGoDigital պորտալը:

Xiaomi 12 Ultra մոդելի առավել վառ հատվածը կդառնա դրա տեսախցիկների համակարգը: Այն պատված կլինի թրծած ապակուց պատրաստված ընդհանուր վահանակով: Սմարթֆոնի հետևի մասում շրջանաձև դիզայնով տեղակայված է 4 տեսախցիկ:

Xiaomi 12 Ultra-ն ներկայանալու է որպես Xiaomi 12-ի կատարելագործված տարբերակ: Նորույթի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերին: