գլխավոր Իրադարձային Այսօր Վլադիմիր Պուտինը նշում է իր ծննդյան 68-ամյակը

Այսօր Վլադիմիր Պուտինը նշում է իր ծննդյան 68-ամյակը

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է։ Ռուսաստանի նախագահը դառնում է 68 տարեկան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իր ծննդյան տարեդարձի օրը Պուտինը օրվա առաջին կեսը կանցկացնի աշխատանքի մեջ՝ ներքին օրակարագին առնչվող եւ միջազգային հեռախոսազանգեր կատարելով, իսկ երկրորդ կեսը օրվա կանցկացնի հարազատների, բարեկամների եւ ընկերների հետ։