գլխավոր Քաղաքականություն Արցախում մարտերի ժամանակ վիրավորվել է Մեղրիի քաղաքապետը

Արցախում մարտերի ժամանակ վիրավորվել է Մեղրիի քաղաքապետը

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը վիրավորվել է Արցախում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել են Մեղրիի համայնքապետարանում։

«Վիրավորում է ստացել, նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը», – ասացին համայնքապետարանից։

Զաքարյանի վիճակն այժմ կայուն է։ 50-ամյա համայնքապետը վիրավորվել է հակառակորդի հրետանու հասցրած հարվածներից, չճշտված տեղեկությունների համաձայն՝ նա կռվելիս է եղել Արցախի հարավում։