գլխավոր Աշխարհ Թուրքիայում շարունակվում են լազերային զենքով աշխարհում առաջին անօդաչուի փորձարկման աշխատանքները

Թուրքիայում շարունակվում են լազերային զենքով աշխարհում առաջին անօդաչուի փորձարկման աշխատանքները

Թուրքիայում շարունակվում են լազերային զենքով  աշխարհում առաջին «Eren» անօդաչու թռչող սարքի փորձարկման աշխատանքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Eren» լազերային անօդաչու թռչող սարքը հաջողությամբ կրակել է 500, 300 և 100 մետր հեռավորությունների վրա։ Այս անօդաչուն նախատեսված է լազերային զենքի օգնությամբ պայթուցիկ սարքեր ոչնչացնելու համար՝ առանց սակրավորներ ներգրավելու:

Փորձարկման փուլի ավարտից հետո անօդաչու թռչող սարքը կհամալրի Թուրքիայի զինուժը: