գլխավոր Իրադարձային Հաղթանակից հետո մենք նոր ու շեն Արցախ պիտի ունենանք․ Վահրամ Պողոսյան

Հաղթանակից հետո մենք նոր ու շեն Արցախ պիտի ունենանք․ Վահրամ Պողոսյան

Հայաստան Համահայկական հիմնադրամին 70 միլիոն դոլար է նվիրաբերվել։ Այս առիթով Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել՝ կից տեղադրելով լուսանկարը։

«Անկեղծ եմ ասում, բոլորից շատ շնորհակալ ենք։ Թող ոչ ոք չվիրավորվի իմ խոսքից, քանի որ Արցախը հավասարապես բոլորիս հայրենիքն է։ Բայց հաղթանակից հետո, հոգսերն էլ են շատ լինելու։ Ավերակները պետք է արագ վերականգնենք։ Հաղթանակից հետո, մենք բոլորովին նոր ու շեն Արցախ պիտի ունենանք»,-գրել է Պողոսյանը։