գլխավոր Իրադարձային Ֆրանսիական Իսի լե Մուլինո քաղաքն օգնություն կտրամադրի Հայաստանին. քաղաքապետ

Ֆրանսիական Իսի լե Մուլինո քաղաքն օգնություն կտրամադրի Հայաստանին. քաղաքապետ

Ֆրանսիական Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին իր զորակցությունն է հայտնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

«Մինչ համակարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև առավել ինտենսիվ է դառնում, Իսի լե Մուլինո քաղաքը, որն ավելի քան 30 տարի Սուրբ Էջմիածնի քույր քաղաքն է, հինգշաբթի երեկոյան օգնություն կփոխանցի Հայաստանին Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով: Միևնույն ժամանակ, հայկական դրոշը խորհրդանշորեն բարձրացվել է քաղաքապետարանի ճակատամասում՝ քաղաքի համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին», – ասվում է ֆրանսիացի քաղաքագլխի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ: