
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհանիսյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմի հերթական սուտ հայտարարությանը, թե իբր հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։
«Փաստորեն Ստեփանակերտին ու Շուշիին հարվածելիս, պատրաստի տեքստը գրած դրած է, որ իբր մենք թիրախավորել ենք ինչ որ ռազմավարական օբյեկտ: Բա նավթամուղերի մոտ ասֆալտի մեջ հարմար տեղավորված սմերչի հրթիռ չկա, այդ մի կտորը անհարմար ստացվեց երևի…»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։