
Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,-գրել է Շուշան Ստեփանյանը։