
Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ադրբեջանը սկսել է հրթիռակոծել նաև Շուշին: Նաև մեկ այլ գրառում է արել.
Դուք այլ բանի ընդունակ չեք բացի քաղաքներին հարվածելը, ձեր կռիվը մենակ կարողանում եք տալ խաղաղ բնակիչների հետ:
Նշենք, որ վաղ առավոտից թշնամին թիրախավորել է Ստեփանակերտը` այն հրթիռակոծելով ու հրետակոծելով։ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ։
Նրա խոսքով` Ադրբեջանը թիրախավորել է բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածքները։