գլխավոր Իրադարձային Ճապոնացի միլիարդատերն օգնականի հետ թռչել է դեպի Միջազգային տիեզերակայան, որտեղ կանցկացնի 12...

Ճապոնացի միլիարդատերն օգնականի հետ թռչել է դեպի Միջազգային տիեզերակայան, որտեղ կանցկացնի 12 օր (տեսանյութ)

Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեզուվան այսօր ուղևորվել է դեպի Միջազգային տիեզերակայան, որտեղ ծրագրում է 750 000 յութուբյան հետևորդներին պատմել ՄՏԿ-ում անցկացրած օրերի մասին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նա Ճապոնիայի ամենահարուստ մարդկանցից է: Մաեզուվան ՄՏԿ է ուղևորվել «Սոյուզ» տիեզերական մոդուլով Ղազախստանում գտնվող «Բայկոնուր» արձակման կայանից՝ իր օգնական Յոզո Հիրանոյի ուղեկցությամբ: Զույգը ՄՏԿ-ում կանցկացնի 12 օր:

Ուղևորության արժեքը պարզ չէ, քանի որ գինը գաղտնի է պահվել: Նախկին հաճախորդները, ըստ տեղեկությունների, վճարել են 20-40 միլիոն դոլար դեպի ՄՏԿ թռիչքների համար: