գլխավոր Գլխավոր Հայաստանն ու Արցախը պատրաստ են փոխզջումների այնքանով, որքանով պատրաստ է Ադրբեջանը. Փաշինյան

Հայաստանն ու Արցախը պատրաստ են փոխզջումների այնքանով, որքանով պատրաստ է Ադրբեջանը. Փաշինյան

Քիչ առաջ ռուսական լրատվական խառայությունները, մասնավորապես Ռիա նովոստի և ՏԱՍՍ գործակալությունները շրջանառում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆրանսիական AFP լրատվական գործակալությանը տված հարցազրույցից մի հատված: Ցիտատը տարընթերցումների առիթ էր տվել, որից հետո վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում հրապարակեց: Պարզաբանման տեքստը՝ ստորև.

Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը։
«Հակամարտությունների կարգավորումը պետք ա իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»:

Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց։

https://www.facebook.com/story.php?story_fbid=5015344128490649&id=100000453356168