
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել։
«Բացարձակ անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման վերաբերյալ տեսանյութերի և գրառումների տարածումը, վճռականորեն ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից»,-գրել է Շուշան Ստեփանյանը։