գլխավոր Գլխավոր Ցերեկվա ժամերին թեժացան մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսի բոլոր կետերը

Ցերեկվա ժամերին թեժացան մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսի բոլոր կետերը

. Ցերեկվա ժամերին թեժացան մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ։ Հակառակորդը նորից հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետեւակ, շարժական խմբեր։ Այս կազմի հետ գործում են նաեւ ոչ Ադրբեջանի ենթակայության տակ եղող զինծառայողներ։

. Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ ներկայացված տվյալները չեն ներառում այսօրվա մարտական գործողություններում իրենց կրած կորուստները։ Այսուհետ տվյալները կներկայացվեն առավոտից մինչեւ առավոտ։

. Այդպիսի օր չկա, որ մեր զորքերը շարքիչ չհանեն ադրբեջանական ռազմավարական բնույթի օբյեկտներ:

. Մենք մի քանի անգամ տեսել ենք Իրանի քաղաքական եւ ռազմական գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունները, մենք տեսնում ենք, որ Իրանը դիմում է որոշակի քայլերի, եւ դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով։

. Մեր զորքերը, ինչպես հաճախ, միայն պաշտպանական մարտեր չեն վարում, մենք իրականացնում ենք նաեւ այլ տիպի զորաշարժեր, որոնց արդյունքները հաճախ հենց այդ պահին չենք արձանագրում, այլ ավարտից հետո։

.