
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նա տեղեկացրել է, որ այսօր Արցախի նախագահը հայտարարությամբ է հանդես գալու։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր իր ֆեյսբուքյան էջով հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ»,-գրել է Պողոսյանը։