գլխավոր Գլխավոր Եվրախորհրդարանում վաղը կքննարկվի ԼՂ հակամարտության հարցը

Եվրախորհրդարանում վաղը կքննարկվի ԼՂ հակամարտության հարցը

Եվրախորհրդարանը լիագումար նիստի շրջանակներում հոկտեմբերի 7-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը:

Ինչպես նշվում է Եվրախորհրդարանի կայքում, հոկտեմբերի 7-ի օրակարգում է «ռազմական բախումների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:

Քննարկումները կանցկացվեն Բրյուսելի ժամանակով 09:15-13:00-ն (երևանյան ժամանակով՝ 11:15-15:00): Բրյուսելում հոկտեմբերի 5-8-ն ընթանում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանը: