գլխավոր Իրադարձային Մերկելն ու Էրդողանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Մերկելն ու Էրդողանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեսաժողովի ձևաչափով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամլո ծառայությանը, կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության առնչությամբ Գերմանիայի կանցլերը կողմ է արտահայտվել կրակի դադարեցմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցություններին, որոնք էական առաջընթացի ուղղված կլինեին»,- ասվում է հաղորդագրությունում: