գլխավոր Պաշտոնական Վաղը գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգում 24 հարց է

Վաղը գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգում 24 հարց է

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ 90 րոպե:

Դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 24 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի 006-Ա, հոկտեմբերի 4-ի 010-Ա , հոկտեմբերի 25-ի 018-Ա , 019-Ա եւ 020-Ա որոշումներում: