գլխավոր Աշխարհ Մասկը հայտարարել է Cybertruck էլեկտրական պիկապի նոր տարբերակի ստեղծման մասին

Մասկը հայտարարել է Cybertruck էլեկտրական պիկապի նոր տարբերակի ստեղծման մասին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է Cybertruck էլեկտրական պիկապի նոր տարբերակի ստեղծման մասին, տեղեկացնում է Electrek հրատարակությունը։

Ձեռնարկատիրոջ խոսքով՝ ընկերության ինժեներները թարմացրել են էլեկտրական պիկապը՝ դրան ավելացնելով նոր հնարավորություններ։ Cybertruck-ը կստանա չորս շարժիչ՝ սկզբնական տարբերակի վրա եղած երեքի փոխարեն:Նաև մեքենան կունենա երկու նոր ռեժիմ՝ «տանկային» և «խեցգետնի»։

Առաջին ռեժիմում պիկապը կկարողանա պտտվել իր առանցքի շուրջ, ինչը պետք է բարելավի էլեկտրամեքենայի մանևրելիությունը, երկրորդում՝ Cybertruck-ը կկարողանա շարժվել անկյունագծով։