գլխավոր Իրադարձային ԱՀԿ-ից հայտնել են՝ որն է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարի արդյունավետ միջոցը

ԱՀԿ-ից հայտնել են՝ որն է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարի արդյունավետ միջոցը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել երկրներին պատվաստել բնակիչներին և զարգացնել առողջապահական համակարգերը կորոնավիրուսի նոր հիմնամանրէի դեմ պայքարում՝ նշեվ, որ ճանապարհորդական սահմանափակումները կարող են ժամանակ շահել, բայց միայն դա հարցի լուծում չէ:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, չնայած աֆրիկյան երկրների հետ ավիահաղորդակցության սահմանափակմանը՝ «Օմիկրոն» հիմնամանրէն տարածվում է այլ երկրներում և տեղում փոխանցվում մի հիվանդից մյուսին: Նման դեպքեր են գրանցվել Ավստրալիայի և ԱՄՆ-ում:

Ընդհանուր առմամբ, վիրուսի նոր տեսակով վարակման դեպքեր են ի հայտ եկել արդեն երեք տասնյակ երկրում: Գիտնականները դեռ բավարար տեղեկություններ չունեն՝ գնահատելու համար դրա վտանգավորության աստիճանը: Ըստ ԱՀԿ-ի «Օմիկրոն»-ի հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել: