գլխավոր Իրադարձային Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանի շարունակական ագրեսիայի մասին բանաձև է ընդունել

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանի շարունակական ագրեսիայի մասին բանաձև է ընդունել

Այսօր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Հունաստանում և Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը` որակելով այն լավ լուր։

Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը:

«Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը»,–գրել է Մկրտչյանը: