
Ռուս քաղաքագետ, պատմաբան, խորհրդային դիվանագետ Նիկոլայ Պլատոշկինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արցախյան հակամարտությանն ու ամբողջ տարածաշրջանին ներկայացող վտանգին: Ներկայացնում ենք առավել ուշագրավ կետերը:
Ոչնչացման պատերազմ: Էլի կխոսեմ Արցախյան իրադարձությունների մասին: Հայաստանը հիմա նույն այն իրավիճակում է գտնվում, ինչ ԽՍՀՄ-ը՝ 1942-ի ամռանը, երբ գերմանացիները Դոնի ճակատը ճեղքելով գնում էին Ստալինգրադի վրա: Այդ ժամանակ մեր եկրում հայտնվեց Ստալինի հայտնի հրամանը՝ «Ոչ մի քայլ հետ»:
Հայաստանը հիմա չպետք է ոչ մի քայլ հետ դնի, քանի որ սեղանին ոչ միայն ինչ-որ լոկալ պատերազմում հաղթելու կամ պարտվելու հարցն է, այլ հայ ժողովրդի մասսայական ջարդի ու հայկական պետականության կորստի հարցը:
Ադրբեջանին, որը Ալիևի բռնապետության տարիներին վերածվել է թուրքական վասալ պետության, պետք է վերջնագիր ներկայացվի: Եթե նա անհապաղ չդադարեցնի իր հանցագործությունները Կովկասում, ապա Ռուսաստանը պետք է վիզային ռեժիմ մտցնի Ադրբեջանի դեմ: Եթե Ալիևն այդքան ստրկացել է Թուրքիայի առաջ, ուրեմն թող այնտեղ էլ աշխատեն միլիոնավոր ադրբեջանցիները, որոնք հիմա աշխատում են Ռուսաստանում, քանի որ «մեծն Ալիևը» չի կարողանում նրանց աշխատանքով ապահովել:
Ամբողջական գրառումը՝ ստորև.