գլխավոր Իրադարձային Մոսկվայի կենտրոնում կրակոցներ են հնչել, տուժած կա

Մոսկվայի կենտրոնում կրակոցներ են հնչել, տուժած կա

«Cadillac» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կրակ է բացել Մոսկվայի կենտրոնում գտնվող Բրեստի 2-րդ փողոցում, ինչից հետո դիմել է փախուստի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կրակոցների հետևանքով մեկ մարդ Է տուժել, նա հոսպիտալացվել է։

Նախնական տեղեկություններով՝ կրակել են տրավմատիկ զենքից։ Ոստիկանությունը փնտրում է կրակողին։Նախնական տվյալներով՝ երկու տղամարդկանց միջև վեճ է տեղի ունեցել։ Նրանցից մեկը մի քանի անգամ կրակել է մյուսի ուղղությամբ և փախել։ Տեղեկություններ կան, որ կրակողը մինչ այդ փորձել է օգնություն ցուցաբերել տուժածին։

Ըստ ren.tv–ի` հետախուզվող մեքենայի սեփականատերը քաղաքացի Դմիտրի Մալախովն է, բայց դեռ հայտնի չէ, թե ով է եղել ղեկին։