գլխավոր Միջազգային Պեսկովը հայտնել է՝ ինչ ձևաչափով են կայանալու Պուտինի և Բայդենի առաջիկա բանակցությունները

Պեսկովը հայտնել է՝ ինչ ձևաչափով են կայանալու Պուտինի և Բայդենի առաջիկա բանակցությունները

ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա բանակցությունների հստակ ամսաթիվը դեռևս չի համաձայնեցվել, աշխատանքները շարունակվում են: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵԴ նախագահի խոսնալ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ բանակցություններն անցնելու են տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Հստակ ամսաթիվը նախկին պես չի համաձայնեցվել, դեռևս աշխատանքներ են տարվում: Խոսքը տեսակոնֆերանսի մասին է», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: