գլխավոր Գլխավոր Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: