գլխավոր Միջազգային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել....

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել. Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում։

«ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել, որում ողջունելի է համարվում ՌԴ-ի միջնորդությունը»,-նշել է Լավրովը։