գլխավոր Գլխավոր Արայիկ Հարությունյան․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք...

Արայիկ Հարությունյան․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել։ Նա տեղեկացրել է, որ երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու բանակի հրամկազմի հետ քննարկել է ստեղծված օպերատիվ վիճակը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը: Սա ծանրագույն մարտահրավեր է, որը պարտադրվել է մեզ, և մենք այն ընդունել ենք միայն հաղթանակելու տրամադրությամբ»,-գրել է Արայիկ Հարությունյանը՝ կիսվելով վարչապետ Փաշինյանի հրապարակած տեսանյութով։