գլխավոր Սպորտ Ռոնալդուն հատեց 800 գոլի շեմն իր կարիերայում

Ռոնալդուն հատեց 800 գոլի շեմն իր կարիերայում

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱՊԼ-ի 14-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։

Ռոնալդուն խաղի 52-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը։ Ռոնալդուի համար այս գնդակը դարձավ 800-րդը կարիերայում։ Նա այս խաղում դարձավ ևս մեկ գոլի հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում խփել է 45 գոլ, իսկ ընդհանուր առմամբ Պրեմիեր լիգայում այժմ ունի 90 գոլ իր ակտիվում։

Պորտուգալացին մրցակիցների դարպասն ուղարկել է 450 գնդակ՝ խաղալով «Ռեալում», 130՝ «Մանչեսթեր Յունայթեդում», 101՝ «Յուվենտուսում», 5՝ «Սպորտինգոիմ» և 115՝ ազգային հավաքականի կազմում։

ԱՊԼ առաջիկա տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կհանդիպի «Քրիսթալ Փելասի» հետ։