գլխավոր COVID-19 Բայդենը ներկայացրել է լոքդաուն չնախատեսող՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ծրագիր

Բայդենը ներկայացրել է լոքդաուն չնախատեսող՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ծրագիր

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի ներկայացրել է երկրում նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետագա միջոցառումների ծրագիրը, որը չի նախատեսի երկրում սանիտարական նոր խիստ սահմանափակումների սահմանումը:

«Այսօր ես եկել եմ հայտարարելու այս ձմռանը COVID-19-ի դեմ պայքարի մեր գործողությունների ծրագրի մասին: «․․․» Եվ այն չի նախատեսում «շաթդաուններ» (ձեռնարկությունների աշխատանքի դադարեցում) կամ լոքդաուններ (խիստ սանիտարական սահմանափակումների ներդրում)»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի արվարձանում ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների կենտրոնակայանում:

Նախագահի խոսքով՝ դրա փոխարեն շեշտը դրվելու է բնակչության լայնածավալ պատվաստումների եւ վերապատվաստման, ինչպես նաեւ կորոնավիրուսի թեստավորման հնարավորությունների ընդլայնման վրա:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ԱՄՆ-ի բնակիչները պետք է պատրաստ լինեն նրան, որ հիվանդությունների քանակը ձմռանը միեւնույն է կաճի: «Փորձագետներն ասում են, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կշարունակի աճել ձմռան հաջորդ շաբաթներին։ Այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։