
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել։ ԿԳՄՍ նախարարը հերքել է շրջանառվող լուրերը, թե իբր որոշ դպրոցներ փակվում են։
«Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածվում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք:
Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո:
Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ»,-գրել է ԿԳՄՍ նախարարը։