գլխավոր COVID-19 ԵՀ-ի ղեկավարը եվրոպացիներին կոչ է արել լրիվ պատվաստվել և բուստերային ներարկումներ անել

ԵՀ-ի ղեկավարը եվրոպացիներին կոչ է արել լրիվ պատվաստվել և բուստերային ներարկումներ անել

Եվրահանձնաժողովի (ԱՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ լրիվ պատվաստումը եւ բուստերային ներարկումները Եվրոպայում վերածնվող կորոնավիրուսի դելտա շտամի եւ նոր սպառնալիքի՝ օմիկրոն շտամի դեմ, կպաշտպանեն ԵՄ-ի բնակչությանը։ «Լրիվ պատվաստվելը եւ բուստերներն ապահովում են ամենահուսալի պաշտպանությունը:

Եվ դրանք հասանելի են արդեն այժմ»,-ասել է ԵՀ-ի ղեկավարը՝ հանդես գալով դեկտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարող էուծել COVID-19-ի հիվանդացության դեպքերի արագ աճի խնդիրը:

«Այսօր մենք ներկայացնում ենք պատվաստման ուղղությամբ մեր ջանքերի եւ բուժման բնագավառում ներդրումների ակտիվացման գործողությունների լայն շրջանակ»,-ասել է ֆոն դեր Լյայենը: ԱՀԿ-ի զեկույցի համաձայն, մուտացիաների պատճառով, որոնք կարող են օմիկրոնը դարձնել ավելի վարակիչ շտամ, այն բանի հավանականությունը, որ այն արագորեն կտարածվի ամբողջ աշխարհում, չափազանց բարձր է: Գլոբալ ռիսկը, որը կապված է նոր շտամի հետ, ԱՀԿ-ն նույնպես չափազանց բարձր է գնահատել: Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ամփոփելով արտակարգ նիստի արդյունքները, որոշում է ընդունել կորոնավիրուսի նոր տարատեսակը, որը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, դասակարգել որպես անհանգստություն առաջացնող:

ԱՀԿ-ում В.1.1.529 նոր շտամն անվանել են հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»: Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի: Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ֆրենք Ուլրիխ Մոնթհոմերին անհանգստություն է հայտնել, որ օմիկրոնն իր վտանգավորությամբ կարող է համեմատելի լինել էբոլա վիրուսի հետ եւ նույնքան վարակիչ, ինչպես դելտա շտամը: Նոր շտամը հայտնաբերվել է ոչ միայն Աֆրիկայի հարավում, այլեւ եվրոպական մի շարք երկրներում, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: