գլխավոր Սպորտ ՈՒԵՖԱ-ն փոխել է Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրը

ՈՒԵՖԱ-ն փոխել է Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրը

ՈՒԵՖԱ-ն փոխել է Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ Facebook-յան էջը։

«Հոկտեմբերի 11-ին նախատեսված Ազգերի լիգայի Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ։

Հանդիպումը կկայանա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում։

Ինչպես և Հայաստան-Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերի բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հանդիպումն անցկացնել Երևանում։

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները դեռևս նախորդ շաբաթ անվտանգության երաշխիքները հավաստող պաշտոնական գրություն էին տրամադրել ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը։

ՀՖՖ-ն, իր հերթին, պնդել է, որ պատրաստ է Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ՝ հաշվի առնելով տրված երաշխիքները, սակայն ՈՒԵՖԱ-ն այլ որոշում է կայացրել։

Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսների։

Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: