գլխավոր Աշխարհ Նյու Յորքում զինված անձի պատճառով ՄԱԿ–ի աշխատակիցներին հորդորել են թաքնվել

Նյու Յորքում զինված անձի պատճառով ՄԱԿ–ի աշխատակիցներին հորդորել են թաքնվել

ՄԱԿ–ի գրասենյակի աշխատակիցներին հորդորել են թաքնվել, քանի որ կենտրոնակայանի մոտ զինված տղամարդ կա։ Տեղեկությունը հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Գրասենյակի բոլոր աշխատակիցներին և պատվիրակներին կոչ է արվել մնալ իրենց տեղերում և թաքնվել։

Շրջափակած տարածքի վերևում նաև ուղղաթիռ է պտտվում, այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Ոստիկանությունն առայժմ չի մոտենում տղամարդուն, որը մի կետից մյուսն է շարժվում։

Ավելի վաղ Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է, որ ահազանգ են ստացել ինչ–որ մարդու վերաբերյալ, որը զինված է։

Լրագրողներին խնդրել են հեռու գնալ այդ տարածքից։