գլխավոր COVID-19 Գերմանիայում հնարավոր է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում մտցվի

Գերմանիայում հնարավոր է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում մտցվի

Բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարանը) 2022 թվականի փետրվարին կքննարկի երկրում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների ներդրման հնարավորությունը: Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը։

«Համընդհանուր պարտադիր պատվաստման հարցի շուրջ քննարկումն ու որոշումը տեղի կունենա Բունդեսթագում։ Գերմանիայի իշխանությունները եւ դաշնային հողերը էթիկայի հարցերով խորհրդին կխնդրեն առաջարկությունները մշակել մինչեւ տարեվերջ», – ասել է նա ։ «Այնուհետեւ այդ պարտադիր պատվաստումը, դրա վերաբերյալ որոշումը, կարող է ուժի մեջ մտնել 2022 թվականի փետրվարից», – հայտնել Է Մերկելը: Կանցլերի պաշտոնակատարը նշել է, որ Գերմանիայում շատ հիվանդանոցներ COVID-19 հիվանդների ընդունելության պատճառով աշխատում են հնարավորությունների սահմանագծին:

«Ես կարծում եմ, որ նման իրավիճակում, իրոք, կարեւոր է պարտադիր պատվաստումների մասին որոշում կայացնելը։ Եթե ես Գերմանիայի Բունդեսթագում լինեի, ես կասեի, որ կողմ կքվեարկեի դրա օգտին», – ասել Է Մերկելը։ Մինչ այժմ նա բազմիցս հայտարարել է, որ համաճարակի պատճառով Գերմանիայում պարտադիր պատվաստումներ չեն իրականացվի։