
Իրանի տարածքի գնդակոծումն անթույլատրելի է։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հատամին, կապված այն նախադեպերի հետ, երբ հակամարտության արդյունքում մի քանի հրթիռ են ընկել Իրանի տարածք։ Թեհրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի, եթե գնդակոծությունը չդադարի, հայտարարել է նա։ Այս մասին հայտնում է Իրանի պետական տեղեկատվական IRNA գործակալությունը։
Անգամ եթե այդ կրակոցները պատահաբար են հատում Իրանի սահմանը, միևնույնն է, դրանք անթույլատրելի են, զգուշացրել է Հատամին։
«Մենք հույս ունենք, որ այս նախազգուշացումները կլսվեն և ուշադրության կարժանանան մեր հարևանների կողմից, որոնք հիմա զինված հակամարտության կողմերն են։ Իրանի քաղաքացիների ու սահմանամերձ բնակիչների անվտանգությունը շատ կարևոր են»,- հայտարարել է Հատամին։