գլխավոր Քաղաքականություն Արսեն Թորոսյանը Սյունիքում այցելել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով տուժածներին

Արսեն Թորոսյանը Սյունիքում այցելել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով տուժածներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան Սյունիքի մարզում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը ողջ օրվա ընթացքում շրջելու է մարզի բոլոր բժշկական կազմակերպություններում` վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու  պատրաստվածության աստիճանը գնահատելու համար:

Արսեն Թորոսյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ում հետ քննարկել են մարզում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպչական հարցերը:

Նախարարը նշել է, որ Գորիսի, ինչպես նաև մյուս բժշկական կազմակերպությունները պետք է մշտապես պատրաստ և զգոն լինեն` հաշվի առնելով  ստեղծված այս իրավիճակում վիրավորներին բուժօգնություն ցույց տալու առաջնահերթությունն ու տարածաշրջանի կարևորությունը` հավելելով, որ Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերն ու առհասարակ ողջ բժշկական հանրույթն ամուր կանգնած է մեր հայրենակիցների կողքին:

Շրջայցի ընթացքում Արսեն Թորոսյանն այցելել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժածներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին: Զրուցելով վիրավորների և հարազատների հետ` նախարարը մաղթել է առողջություն, տոկունություն և շուտափույթ ապաքինում: