
Հոլիվուդի երբեմնի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ դերասան Բրեդլի Կուպերն ու մոդել Իրինա Շեյքը, որոնք դստեր լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց բաժանվել են, շարունակում են թեժացնել իրենց վերամիավորման շուրջ ենթադրությունները:
Ինչպես գրում է Daily Mail-ը, վերջին շրջանում պապարացիները հաճախ են նախկին զույգին միասին բռնացնում:
Այժմ նրանք 46-ամյա Կուպերին ու 35-ամյա Շեյքին լուսանկարել են Նյու Յորքի փողոցներով իրենց դստեր հետ ուրախ զբոսնելիս: Դատել նրանց դեմքերի արտահայտությունից՝ Շեյքն ու Կուպերը երջանիկ են, նկատում է պարբերականը:




