գլխավոր Իրադարձային Ինձ համար մեծ պատիվ է լինել ՊՍԺ-ի առաջին խաղացողը, ով նվաճել է...

Ինձ համար մեծ պատիվ է լինել ՊՍԺ-ի առաջին խաղացողը, ով նվաճել է «Ոսկե գնդակը»․ Մեսսի

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է փարիզյան ակումբի կազմում դառնալ առաջին ֆուտբոլիստը, ով արժանացել է «Ոսկե գնդակին»։

Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է կարիերայում․ մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։

«Կարծում եմ, որ ես լավ տարի եմ անցկացրել «Բարսելոնայում», թեև մենք չկարողացանք հաղթել Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը։ Մենք մինչև վերջ պայքարեցինք առաջնությունում հաղթանակի համար, նվաճեցինք Իսպանիայի գավաթը։

Ինձ համար մեծ պատիվ է լինել առաջին խաղացողը, ով նվաճել է «Ոսկե գնդակը» որպես ՊՍԺ-ի խաղացող։ Սա յուրահատուկ իրադարձություն է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: