գլխավոր Իրադարձային Հայաստանի որոշ շրջաններում մառախուղ է. կան փակ ճանապարհներ

Հայաստանի որոշ շրջաններում մառախուղ է. կան փակ ճանապարհներ

ժամը 9։00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Տեղեկությունը հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ տեղեկացնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման պատճառով երկկողմանի փակ է նաև Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը։

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: