գլխավոր Իրադարձային «Հրապարակ»․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն...

«Հրապարակ»․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կսկսի աշխատել

«Մեկ ամիս առաջ պատգամավորների 1/4-ի պահանջով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Սակայն հանձնաժողովի կազմը չէր հաստատվում, եւ նիստեր չէին հրավիրվում։ Երեկ ԱԺ խոսնակը հաստատել է կազմը։

Հանձնաժողովը կնախագահի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Կազմում են ՔՊ-ականներ Գեւորգ Պապոյանը, Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Մանավազյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սերգեյ Բագրատյանը, «Հայաստան»-ից՝ Էլինար Վարդանյանը, Թադեւոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը: Հիշեցնենք․ խոսքը պատերազմի օրերին հավաքագրված 52 միլիարդից ավելիի մասին է, որը փոխանցվել է կառավարությանը։

Պատերազմից հետո, այդ թվում` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները քննադատություններ հնչեցրին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանը, որը նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պահանջեց, որ ծախսերի հստակ եւ թափանցիկ հաշվետվություն ներկայացվի, սակայն ձայն բարբառո հանապատի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։