գլխավոր Միջազգային ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երկուշաբթի հայտարարել է, որ դաշինքի երկխոսությունը Ռուսաստանի հետ հնարավոր է, բայց միաժամանակ հանդես է եկել Մոսկվայի նկատմամբ զսպման միասնական քաղաքականության օգտին:

«Մենք ցանկանում ենք ոչ թե պատերազմել, այլ, ընդհակառակը, կանխել Ռուսաստանի ցանկացած ագրեսիա», – ասել է նա լրագրողներին Լատվիայի Ադաժիում գտնվող ռազմակայան այցելության ժամանակ, հաղորդում է տեղական LETA գործակալությունը:

«Ես հավատում եմ Ռուսաստանի հետ երկխոսությանը, նա մեր հարեւանն է», – հավելել է նա: «Մենք պետք է նվազեցնենք հնարավոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ։ Որպեսզի Ռուսաստանը չցանկանա հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից որեւէ մեկի վրա, մենք պետք է ցույց տանք, որ մենք միասնական ենք, ինչպես երբեք»։