գլխավոր Հասարակություն Գողություն ՀՀ յոգայի ֆեդերացիայում. ԱՄՆ–ից ժամանած մասնագետին 50 հազար դոլարի վնաս են...

Գողություն ՀՀ յոգայի ֆեդերացիայում. ԱՄՆ–ից ժամանած մասնագետին 50 հազար դոլարի վնաս են տվել

Հայազգի ԱՄՆ քաղաքացի, Կոտայքի մարզում հաշվառված 62-ամյա Գևորգ Վարդանյանից Երևան քաղաքի Իսրայելյան 43 հասցեում գործող Հայաստանի յոգայի ֆեդերացիայում գողություն են կատարել, հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի 25-ին, ժամը 20:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի յոգայի ֆեդերացիայում:

Գողացել են Գևորգ Վարդանյանի ուսապարկը, որի մեջ եղել են իր և ընտանիքի ոսկյա զարդերը` 2 հատ ոսկե մատանի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 50 հազար ԱՄՆ դոլար: Ուսապարկում եղել է նաև նրա աղջկա ՀՀ անձնագիրը, Կոտայքի մարզի Գառնի գյուղում նրա կողմից նոր գնված տան սեփականության վկայականն ու կադաստրի թղթերը: Նաև` 1000 ԱՄՆ դոլար և այլ անձնական իրեր:

Կատարվածից կարճ ժամանակ անց Գևորգը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ էլ մանրամասն բացատրություն է գրել տեղի ունեցածի վերաբերյալ: Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները դեպքի վայրի հարևանությամբ գտնվող մի քանի օբյեկտներից ձեռք են բերել տեսաձայնագրություններ ու հիմա վերծանում են` հույս ունենալով, որ նաև դրա շնորհիվ կբացահայտվի Հայաստանի յոգայի ֆեդերացիայում կատարված գողությունը:

Ոստիկանության կենտրոնական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: