գլխավոր Աշխարհ Ստամբուլում փոթորկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի

Ստամբուլում փոթորկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի

Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի, հայտնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Թուրքիայի առափնյա պահպանությունը հայտնել էր ուժեղ քամու պատճառով Բոսֆորի ափով նավերի երթևեկության դադարեցման մասին։ Այդ նույն պատճառով «Թուրքական ավիաուղիներ»-ի մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկվել են Անկարա ու Իզմիր։

Ընդհանուր առմամբ, փոթորիկը խառնաշփոթ է ստեղծել 15 մլն բնակչություն ունեցող Ստամբուլում՝ արմատախիլ անելով ծառեր, շրջելով մեքենաներ: