գլխավոր Իրադարձային Շվեդիայում առաջարկում են փակել իսլամական դպրոցները․ մահմեդականները բողոքի են դուրս եկել

Շվեդիայում առաջարկում են փակել իսլամական դպրոցները․ մահմեդականները բողոքի են դուրս եկել

Շվեդիայի մահմեդականները բողոքի ակցիայի են դուրս եկել։ Նրանց զայրացրել է «Բիսմիլլահի Ռինկբի» նախապատրաստական դպրոցը փակելու որոշումը։ Տեղեկությունը հայտնում է Islamnews-ը:

Մուսուլմանների համար մասնավոր դպրոցների փակման կետն իր ծրագրում ներառել է «Շվեդական դեմոկրատներ» SD ծայրահեղ աջ կուսակցությունը։

SD–ի ծրագրային համագումարի ընթացքում քննարկվել են «Շվեդիայում իսլամական մասնավոր դպրոցների» գործունեությանը վերաբերող հարցեր: Կուսակցության անդամները որոշել են, որ այդ կրթական հաստատությունները պետք է փակվեն։ Ընդ որում` նրանք այլ մասնավոր կրոնական դպրոցների հանդեպ պահանջներ չունեն։

«Մենք գիտենք, որ նրանց գործունեությունը պառակտում է մտցնում, ուժեղացնում սոցիալական օտարվածությունը։ Այդ երեխաները պետք է հնարավորություն ունենան դառնալու մեր հասարակության մի մասը, և այդ պատճառով նրանք պետք է գնան այլ դպրոցներ, այնտեղ, որտեղ կլինեն շվեդ աշակերտներ, և այնտեղ նրանք կհասկանան, թե ինչ է իրականում նշանակում Շվեդիայում ապրելն ու աշխատելը»,-հայտարարել է «Շվեդական դեմոկրատներ» կուսակցության քարտուղար Ռիչարդ Ջոմսհոֆը:

SD-ն առաջին անգամ չէ, որ բարձրացնում է մահմեդական մասնավոր դպրոցների փակման հարցը։ Կուսակցության` դպրոցական քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ռիչարդ Ջոմսհոֆն արդեն օրինագիծ է պատրաստել մահմեդականների համար նախատեսված մասնավոր դպրոցները փակելու մասին։