գլխավոր Իրադարձային Իսրայելի վարչապետը երկրի դաշնակիցներին կոչ է արել տուրք չտալ Վիեննայում Իրանի շանտաժին

Իսրայելի վարչապետը երկրի դաշնակիցներին կոչ է արել տուրք չտալ Վիեննայում Իրանի շանտաժին

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կոչ է արել հրեական պետության դաշնակիցներին «կուլ չգնալ Իրանի միջուկային շանտաժին» նոյեմբերի 29-ին Վիեննայում սկսվող Թեհրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) հանդիպման ժամանակ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ:

«Այսօր Իրանը Վիեննայում բանակցություններ կսկսի՝ գրեթե ոչնչի դիմաց պատժամիջոցները չեղարկելու հստակ նպատակով։ Իրանն արժանի չէ ոչ պարգևատրումների, ոչ շահավետ գործարքների, ոչ պատժամիջոցների չեղարկման։ Ես կոչ եմ անում մեր դաշնակիցներին ամբողջ աշխարհում. մի ենթարկվեք Իրանի միջուկային շանտաժին», – ասել է Բենեթը անգլերեն լեզվով հեռուստաուղերձի ընթացքում, որի ձայնագրությունը երկուշաբթի տարածել է նրա գրասենյակը: